Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 61-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրեսնգրքի 48-րդ հոդվածի  4-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 57-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 12.04.2001 թվականի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետի դրույթները և «ԹԻՄ ՍԻՍԹԵՄՍ» ՓԲԸ-ի տնօրեն Նելլի Յուրիի Մալյանի դիմումը ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

            Համայնքի  ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Առանց մրցույթի,կառուցապատման իրավունքով 5 /հինգ/ տարի ժամկետով «ԹԻՄ ՍԻՍԹԵՄՍ» ՓԲԸ-ին /կառուցապատող/(գրանցման համար՝ 264.120.1154569, ՀՎՀՀ՝ 00229394) օգտագործման տրամադրել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող /հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15072024-04-0025/ ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի փողոց 2/1 հասցեում գտնվող 0,0013հա մակերեսովբնակավայրերինպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությանհողամասը՝ էլեկտրական ավտոմեքենաների լիցքավորիչներ (ոչ հիմնական շինություն) տեղադրելու նպատակով:

2. Կառուցապատման իրավունքի տարեկան վճարի չափը սահմանել 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ:

3. Համապատասխան աշխատակիցներին հանձնարարել՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նոտարական գրասենյակում ներկայացնել վավերացման Վաղարշապատ համայնքի և կառուցապատողի միջև կնքվելիք անշարժ գույքի կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու  մասին պայմանագիրը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner