17.10.25
Իրազեկում հանրային հավաքի երթի վերաբերյալ
|
Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 7-րդ և 9-14-րդ հոդվածների պահանջներով, իրազեկում եմ, որ անկացնելու ենք հանրային հավաք: Ստորև ներկայացնում եմ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով իրազեկմանը ներկայացվող պահանջների մասով հետևյալ տեղեկությունը.Հանրային հավաք Երթը նախատեսվում է անցկացնել Վաղարշապատ համայնքի (Էջմիածին) Վազգեն առաջին փողոց – Մեսրոպ Մաշտոցի փողոց – «Անմար կրակ» հուշահամալիրի ուղղությամբ տեղաշարժվելու միջոցով:Հավաքը նախատեսվում է մեկնարկել 2025թ.-ի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17:15-ին՝ Վաղարշապատ համայնքի (Էջմիածին) Վազգեն առաջին 5-50 հասցեի հարակից տարածքից և ավարտել 2025.-ի հոկտեմբերի 19-ին՝ ...
Մանրամասն |
|
17.10.25
Իրազեկում
|
Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի պատասխանը <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցության անդամ Բարսեղ Նիկողոսյանի դիմումին՝ Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետով, հայտնում ենք, որ Վաղարշապատի համայնքապետարան մուտքագրված Ձեր իրազեկումը՝ 2025 թվականի նոյեմբերի 14-ին ժամը 15։00-ից Խոյ համայնքի Գեղակերտ գյուղից դեպի Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակ երթի և նույն օրը՝ ժամը 16։00-ից 19։00-ն Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում ընտրողների հետ հանդիպման նպատակով հավաք անցկացնելու մասին համարվում է ի գիտություն ընդունված:
|
|
15.10.25
Իրազեկում հանրային հավաքի անցկացման մասին
|
Հարգելի քաղաքացիներ, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 7-րդ և 9-14-րդ հոդվածների պահանջներով, իրազեկում ենք, որ Բարսեղ Հրանտի Նիկողոսյանը անցկացնելու է հանրային հավաք՝ հանդես գալով որպես կազմակերպիչ։ Ստորև ներկայացնում ենք «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով իրազեկմանը ներկայացվող պահանջների վերաբերյալ հետևյալ տեղեկություններըՀավաքի վայրը՝ Վաղարշապատ համայնքի էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակՀավաքի սկզբի և ավարտի ժամանակը՝ 2025թ.-ի նոյեմբերի 14-ին ժամը՝ 16.00-ից 19:00 Հավաքի նպատակը՝ հանդիպում ընտրողների հետՄասնակիցների սպասվող թիվը՝ շուրջ 2000Հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաները ...
Մանրամասն |
|
14.10.25
Քաղաքական և առաջնորդական հմտությունների զարգացման ծրագիր
|
ԿԱՏԱՐԻՆԵ թեկնածուների ակադեմիան հնարավորություն է բոլոր այն կանանց համար, ովքեր ուզում են զարգացնել քաղաքական և առաջնորդական հմտությունները՝ հաղորդակցությունից մինչև ընտրարշավի կազմակերպում և ընտրողների ներգրավում։ Ծրագիրը կօգնի ձեզ ձեռք բերել նոր գիտելքիներ և հմտություններ, ընդլայնել կապերը և պատրաստվել 2026 թ. ՏԻՄ և համապետական ընտրություններին։ Դիմումների վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 20` ժամը 23:59։ Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության կողմից և իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից` ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ:
|
|
13.10.25
Իրազեկում
|
ՀՀ կառավարության 2 հոկտեմբերի 2025 թվականի N 1399–Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել (կցվում է) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի» մեջ (այսուհետ՝ Ծրագիր)։ Փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/45325/ ։ Ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40 (լրացուցիչ 2)։
|
|
09.10.25
Իրազեկում
|
Հարգելի քաղաքացիներ, Դուբայի քաղաքապետարանի կողմից՝ ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի հետ (UN Habitat) համագործակցությամբ անց է կացվում Դուբայի՝ Կայուն զարգացման միջազգային 14-րդ մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության, մասնակցության չափանիշների և դիմելու կարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է https://www.dubaiaward.ae/ պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ կից ներկայացվող տեղեկատվական թերթիկում: Դիմումների վերջնաժամկետը՝ ս.թ. հոկտեմբերի 17-ն է:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |