«Էջմիածնի երիտասարդների տունը» երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ և սկզբունքներով գործող բաց երիտասարդական կենտրոն է Հայաստանում: Կենտրոնը ստեղծվել և կահավորվել է 2022թ.-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Ճապոնիայի կառավարության և Վաղարշապատի համայնքապետարանի աջակցությամբ: Բաց երիտասարդական կենտրոնը 13–18 տարեկան պատանիներին տրամադրում է կրթական և ժամանցային ծառայություններ, որոնք միտված են բարձրացնելու պատանիների քաղաքացիական ակտիվությունն ու բարեկեցությունը:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Կրթություն
- Զբաղվածություն
- Ժամանցի կազմակերպում
- Առողջ ապրելակերպի խթանում
- Մասնագիտական կողմնորոշում
Կենտրոնում մատուցվող ծառայություններն անվճար են:
Վաղարշապատի երիտասարդական միությունը համախմբում է համայնքի 16-26 տարեկան ակտիվ երիտասարդներին։ Միությունը հիմնվել է համայնքի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ՏԻՄ-ի համար լսելի դարձնելու երիտասարդների խնդիրները, լսելու նրանց առաջարկություններն ու դիտարկումները, ինչպես նաև՝ նպաստել իրավագիտակից քաղաքացիների ձևավորմանը։
Երիտասարդական միությունը սեփական նախաձեռնությամբ կազամակերպում է կրթական, մշակութային և ժամանցային միջոցառումներ, մասնակցում երիտասարադական տարբեր ծրագրերի, կատարում կամավորական աշխատանք, կազմակերպում հանդիպում-քննարկումներ։
Facebook
Location on Google Maps
YouTube