01.10.25
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը շրջայց կատարեց Արամ Մանուկյան թաղամասում
|
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը շրջայց կատարեց Արամ Մանուկյան թաղամասում։ Ղեկավարը զրուցեց բնակիչների հետ, լսեց նրանց խնդիրներն ու առաջարկները։ Քննարկվեցին համայնքային ենթակառուցվածքների բարելավման, տարածքի բարեկարգման և առօրյա կյանքի որակի բարձրացման հետ կապված հարցեր։ Համայնքի յուրաքանչյուր թաղամասի զարգացումն առաջնահերթություն է և այդ նպատակով համայնքապետարանը շարունակելու է իր աշխատանքները՝ քայլ առ քայլ լուծելով բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրները։
|
|
01.10.25
Հանդիսավորությամբ տեղի ունեցավ Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի գրադարանի բացման արարողությունը։
|
Հանդիսավորությամբ տեղի ունեցավ Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի գրադարանի բացման արարողությունը։ Գրադարանը համայնքի մշակութային կյանքի կարևոր օղակներից է դառնալու, որը լինելու է գիտելիքի, կրթության և հաղորդակցության մի նոր կենտրոն և որտեղ մեծահասակներն ու երեխաները հնարավորություն կունենան ընթերցելու, սովորելու և զարգանալու։
|
|
30.09.25
աղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հանդիպում ունեցավ «Էջմիածին» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ։
|
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հանդիպում ունեցավ «Էջմիածին» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոչ միայն առողջապահական ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները, այլև համայնքապետարանի կողմից ցուցաբերվող աջակցության հնարավորությունները։ Զրույցի ընթացքում աշխատակիցները բարձրաձայնեցին նաև առօրյա խնդիրներ, որոնք վերաբերում էին ենթակառուցվածքների բարելավմանը, աղբահեռացման համակարգին, առաջիկա ծրագրերի իրականացմանը և մի շարք այլ հարցերի։ Շնորհակալություն բժշկական կենտրոնի աշխատակիցներին՝ նվիրված աշխատանքի և մեր բնակիչների առողջության պահպանման գործում իրենց անգնահատելի ներդրման համար։
|
|
29.09.25
Այսօր Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հանդիպում ունեցավ SPFA Էջմիածնի ֆրանսախոս ակումբի ներկայացուցիչների հետ։
|
Այսօր Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հանդիպում ունեցավ SPFA Էջմիածնի ֆրանսախոս ակումբի ներկայացուցիչների հետ։ 1991 թվականից ի վեր SPFA ասոցիացիան իրականացրել է մարդասիրական և կրթական ծրագրեր Հայաստանում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Ֆրանկոֆոնիայի խթանմանը։ Էջմիածնի ֆրանսախոս ակումբը գործում է 2006 թվականից՝ Վաղարշապատի, քույր քաղաք Իսի-լե-Մուլինոյի և SPFA-ի եռակողմ համագործակցության արդյունքում։ Այն նպաստում է ֆրանսերեն լեզվի և ֆրանսիական մշակույթի տարածմանը։Ակումբում անցկացվող ֆրանսերենի դասընթացները մատչելի են բոլոր ցանկացողների համար և կազմակերպվում են անվճար՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր ֆրանկոֆիլի զարգացնել լեզվական հմտությունները։Հանդիպման ...
Մանրամասն |
|
28.09.25
Վաղարշապատ համայնքում կայացավ հանդիպում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ
|
Վաղարշապատ համայնքում կայացավ հանդիպում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։Քննարկվեցին համայնքի տնտեսական զարգացման հեռանկարները, ներդրումային միջավայրի բարելավման հնարավորությունները, ինչպես նաև գործարարներին հուզող հարցեր։ Հնչեցին մի շարք առաջարկություններ և նախաձեռնություններ, Համայնքապետարանը կարևորում է պետություն–գործարար գործընկերության ձևաչափով իրականացվող նման հանդիպումները, որոնք նպատակ ունեն խթանել Վաղարշապատի ...
Մանրամասն |
|
25.09.25
Վաղարշապատի համայնքապետարանում Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հյուրընկալեց Համահայկական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանին և «Երջանկության ճանապարհ» բարեգործական ՀԿ-ի նախագահ Գուրգեն Զուրնաչյանին
|
Վաղարշապատի համայնքապետարանում Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հյուրընկալեց Համահայկական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանին և «Երջանկության ճանապարհ» բարեգործական ՀԿ-ի նախագահ Գուրգեն Զուրնաչյանին։ Քննարկեվեցին տարածքի տրամադրման հետ կապված տարբերակները՝ նպատակ ունենալով ապահովել կազմակերպության ծրագրերի արդյունավետ իրականացումը Վաղարշապատում։ «Երջանկության ճանապարհ» ՀԿ-ն արդեն մի քանի տարի ակտիվ գործունեություն է ծավալում Էջմիածնում՝ աջակցելով տարբեր սոցիալական խմբերի, իրականացնելով կրթական, մշակութային և բարեգործական ծրագրեր։ Համայնքապետարանը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են համայնքային ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |