27.02.24
Ոսկեհատի վերանորգված բուժամբուլատորիան
|
2022-ի տարեսկզբին, երբ համայնքների խոշորացման ծրագրով Ոսկեհատը միավորվեց Էջմիածնի հետ, համայնքային իշխանության կողմից առաջնահերթություն տրվեց հատուկ նշանակության եւ կարեւորության երկու ենթակառուցվածքների` բուժամբուլատորիայի վերանորգման մանկապարտեզի հիմնանորոգման խնդիրներին:Արդեն այսօր ունենք ամբողջությամբ գործող և՛ մանկապարտեզ, և՛ բուժամբուլատորիա։Նախկին բուժամբուլատորիան, որը ներկայացված է ստորև ֆոտոշարքում, բազմաբնակարան վթարային շենքի առաջին հարկում էր գործում: Գործող վայրում աշխատանքների անհնարինության պայմաններում որոշում կայացվեց տեղափոխել բուժամբուլատորիան և վերանորոգման աշխատանքները մեկնարկել զրոյական կետից: Նոր բուժամբուլատորիան գյուղապետարանի վարչական շենքի առանձնացված հատվածում ...
Մանրամասն |
|
19.02.24
Հովհաննես Թումանյանի ծննդյան ու գիրք նվիրելու օրն էջմիածնում
|
Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում նշվեց Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան եւ գիրք նվիրելու օրը:Ամենայն հայոց բանաստեղծի ծննյան օրը նշանավորվեց Հովհաննես Թումանյանին նվիրված ցերեկույթով, նվեր գրքերով եւ ժամանակավոր ցուցադրության բացումով:Թումանյանի ստեղծագործական կյանքի տարբեր դրվագներ, «Գիքորը»՝ մի քանի բարբառով, տաք ու ջերմ պահեր Թումանյանի կյանքից: Այս ամենի մասին խոսվեց գրադարանի ընթերցողական ակտիվի կողմից, հյուրերին ներկայացվեցին գրողի կյանքի հայտնի ու անհայտ դրվագներ:Իսկ գրադարանը հյուրեր ընդունում է վաղ առավոտից, ովքեր ձեռնունայն չեն գալիս գրադարան:Նախորդող մի քանի օրերին եւ այսօր գրադարանը համալրվել է տասնյակ գրքերով, որոնք եղել են ընթերողների ...
Մանրամասն |
|
13.02.24
Կոմիտասի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակ
|
Նախքան միջոցառման մեկնարկը լռության րոպեով հարգանքի տուրք մատուցվեց փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով զոհված զինվորականներին: Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով, Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը կատարեց քառասնօրյա մանուկի եւ նորապսակ զույգերի օրհնության կարգ: Համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը ցավակցություն եւ զորակցություն հայտնեց զոհված զինծառայողների ընտանիքներին, նշեց, որ մեր ազգային ինքնության մաս հանդիսացող տոներն եւ ծեսերը, որոնց թվում է նաեւ Տեառնընդառաջը, պետք չէ ստորադասել սգին, ինչպես թելադրում է թշնամու օրակարգը, եւ դժվար որոշում կայացվեց չչեղարկել միջոցառումն ամբողջությամբ: ...
Մանրամասն |
|
02.02.24
Հանդիպում ՎՏԱՄ-ում ապաստանած արցախահայերի հետ
|
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ Վաղարշապատի Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում ապաստանած քաղաքացիներին էր այցելել Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը: Վաղարշապատ համայնքի ղեկավարի փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի եւ արցախահայերի կարիքների ապահովման հարցերով պատասխանատու աշխատակիցների ուղեկցությամբ մարզպետը շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին: Բնակիչների հետ զրույցի ընթացքում պաշտոնատար անձինք պատասխանել են բնակիչներին հուզող հարցերին, ծանոթացել վերջիններիս խնդիրներին եւ անհանգստություններին, արձանագրել ուսումնասիրման ենթակա հարցերը: Նմանատիպ այցերը եւ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ: Այս պահին կենտրոնում բնակվում է բռնի տեղահանված ...
Մանրամասն |
|
28.01.24
Հարգանքի տուրք մատուցվեց հանուն հայրենքի պաշտպանության զոհված հերոսների հիշատակին
|
Անկախ Հայաստանի պատմության նվիրական օրերից մեկն է այսօր՝ Հայոց բանակի կազմավորման 32-ամյակը:Մեր բանակը կազմավորվել ու կայացել է դժվարին պայմաններում՝ պատերազմի բովում, անկախության հռչակման շեմին, սակայն հստակ քայլերով զարգացում է ապրել՝ դառնալով հայոց պետականությունն իր վրա կրող հենասյուներից մեկը:Եվ այսօր, առավել քան երբեւէ, բոլորիս հայացքները պետք է ուղղված լինեն դեպի բանակը, բոլորս պետք է լծվենք նրա ամրացման եւ հզորացման գործին, որպեսզի մեր այդքան երազած խաղաղությունը լինի կայուն, հաստատուն եւ մշտական: Տասնամյակներ ի վեր այդ խաղաղությանը տանող ճանապարհին հազարավոր հայորդիներ զոհել են իրենց կյանքը նույն հավատքով եւ համոզմունքով:Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ մարզպետի ...
Մանրամասն |
|
19.01.24
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը եւ ՀՀ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանը այցել են Էջմիածին եւ Ոսկեհատ
|
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը եւ ՀՀ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանը այցել են Էջմիածին եւ Ոսկեհատ՝ հետեւելու սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին եւ արդյունքներին։ Մարզային շրջայցի ընթացքում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը եւ ՀՀ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանը այցելել են Վաղարշապատ, ծանոթացել պետության համաֆինսավորմամբ արդեն իսկ ավարտված «Ոսկեհատ» մանկապարտեզի աշխատանքներին, հետեւել «Ձնծաղիկ» մանկապարտեզի ընթացիկ աշխատանքներին։ Այցի ընթացքում նրանց ուղեկցել են համայնքի ղեկավարի փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը եւ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Մկրտչյանը։ Աշխատախմբի առաջին այցը եղել է Ոսկեհատ գյուղի մանկապարտեզ, որտեղ փոխնախարարն ու մարզպետը ծանոթացել ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |