Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.03.25 Դաշտերի և այգիների խոտի այրման վնասները և դրա կանխարգելման կարևորությունը
Հարգելի բնակիչներ, շատ կարևոր հարց է, մեր հողային ռեսուրսների պահպանությունը և շրջակա միջավայրի պաշտպանությունը։ Խոսքը դաշտի խոտի այրման մասին է։ Թեև այս գործողությունը երբեմն ընկալվում է որպես հողի մաքրության միջոց, իրականում այն ունի խիստ բացասական հետևանքներ, որոնք կործանարար են թե՛ հողի, թե՛ բնության, թե՛ մարդկանց համար։Ինչպես է խոտի այրումը ազդում հողի վրա:1. Բերրիության կորուստ՝ խոտի այրման ընթացքում հողի վերին շերտում գտնվող օրգանական նյութերը ոչնչանում են։ Այս նյութերը հանդիսանում են հիմնական պարարտանյութ, որոնք ապահովում են հողի բերրիությունը։ Օրգանական նյութերի կորուստը երկարաժամկետ վնաս է հասցնում հողի բնական վերականգնման ունակությանը։2. Օգտակար միկրոօրգանիզմների ոչնչացում՝ հողի բերրիությունը ... Մանրամասն
12.03.25 Ինչպես օգտվել կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Հաջորդիվ հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում է սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը։

 Կից փաստաթղթով կարող եք ծանոթանալ կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու կարգին և պայմաններին

08.03.25 Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային տոնի առթիվ
Թանկագի՛ն կանայք եւ աղջիկներ, Շնորհավորում եմ այս լուսավոր տոնի առթիվ: Բնությամբ նուրբ ու գեղեցկատես կանայք, միեւնույն ժամանակ, իրենց ընտանիքների հենասյունն են, տան ջերմությունն ու ապահովությունը պահպանողը, ապագա սերունդների կրթողն ու դաստիարակողը: Ցանկանում եմ առանձնակի երախտիքով շնորհավորել այն մայրերին, որոնց որդիներն այժմ գտնվում են զինվորական ծառայության մեջ, այն կանանց, ովքեր կանգնած են մեր երկրի պաշտպանության գործի կենտրոնում։ Խոնարհումս որդեկորույս մայրերին. ձեր ամրությունն ու ուժն այն գործոններից են, որ մեզ մղում են անմնացորդ սիրով ու նվիրումով ծառայել հայրենիքին ու համայնքին: Այս տոնը կապվում է ջերմ եւ լուսավոր զգացողությունների հետ, սակայն այսօր կանանց իրավունքների ... Մանրամասն
05.03.25 Հարգանքի տուրք մատուցեցինք Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին
Էջմիածնի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի գլխավորությամբ, էջմիածնի եւ Արմավիրի մարզի ԵԿՄ տարածքային բաժանմունքի անդամները, N զորամասի հրամարատարական կազմը եւ զինծառայողները, ուժային կառույցների ներկայացուցիչները, համայնքի ավագանու անդամները ծաղիկներ խոնարհեցին եւ հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Սպարապետն այսօր կդառնար 66 տարեկան:
21.02.25 Վաղարշապատի համայնքապետարանի եւ «Երջանկության ճանապարհ» հասարակական կազմակերպության միջեւ կնքվեց համագործակցության հուշագիր
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը եւ «Երջանկության ճանապարհ» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Զուրնաչյանը կնքեցին հուշագիր, որի նպատակն է 18-65 տարեկան մտավոր զարգացման խանգարումներ ունեցող անձանց համար առավել ներառական, մատչելի եւ բարենպաստ պայմանների ստեղծումը Վաղարշապատ համայնքում, մշակութային, կրթական, առողջապահական եւ սոցիալական ծառայությունների հասանելիության ապահովումը, իրավունքների պաշտպանությունը, համատեղ ծրագրերի ու միջոցառումների իրականացումը:Հուշագրի կնքման արարողությանը հաջորդել է «Քաջ Նազար» ներկայացումը, որում ներգրավված են կենտրոնի անդամները։ Սա հնարավորություն էր վերհանելու կենտրոնի անդամների ստեղծագործական եւ արտահայտման ունակությունները։ Բեմադրության ռեժիսորը Գրիշա ... Մանրամասն
14.02.25 «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի 2024 թվականի տարեկան հաշվետու միջոցառումը
Միջոցառումը մեկնարկեց կենտրոնի երաժշտական ակումբի շրջանակում ձեւավորված խմբի կատարմամբ։Ողջույնի խոսք ունեցան «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:«Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի համակարգող Նռանի Մեխակյանը ներկայացրեց 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքը, ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև տեղական ու միջազգային համագործակցության շրջանակը։ Էջմիածնի երիտասարդների տունը բաց երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ եւ սկզբունքներով աշխատող նմանատիպ 5 կենտրոններից մեկն է Հայաստանում, որը հիմնադրվել է 2022 թվականին՝ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր 2025
Ավագանու նիստի առցանց հեռարձակում. 16.01.2025
Ավագանու նիստի առցանց հեռարձակում. 28.02.2025
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner