Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածի և 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի 2023 թվականի բյուջեն՝ համաձայն թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5 և թիվ 6 հավելվածների:
2.Թույլատրել համայնքի ղեկավարին 2023թ. բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգումների մեջ վերաբաշխումները կատարել 50%-ի չափով:
3.Բյուջեով նախատեսված եկամուտների գերակատարման դեպքում բյուջեի վարչական և ֆոնդային մասերում համայնքի ղեկավարի որոշմամբ նշված գումարները պլանավորել որպես եկամուտ և այն ուղղել անհրաժեշտ ծախսային հոդվածներին:
4.Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի 2023թ. բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից համայնքի բյուջեում չնախատեսված ծախսեր կատարելուն կամ նախատեսված ծախսերի գծով համայնքի ղեկավարի կողմից լրացուցիչ ֆինանսավորում իրականացնելուն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023թ. հունվարի 1-ից: |