Այսօր: Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 212
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.10.25 Իրազեկում հանրային հավաքի երթի վերաբերյալ
Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 7-րդ և 9-14-րդ հոդվածների պահանջներով, իրազեկում եմ, որ անկացնելու ենք հանրային հավաք: Ստորև ներկայացնում եմ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով իրազեկմանը ներկայացվող պահանջների մասով հետևյալ տեղեկությունը.Հանրային հավաք Երթը նախատեսվում է անցկացնել Վաղարշապատ համայնքի (Էջմիածին) Վազգեն առաջին փողոց – Մեսրոպ Մաշտոցի փողոց – «Անմար կրակ» հուշահամալիրի ուղղությամբ տեղաշարժվելու միջոցով:Հավաքը նախատեսվում է մեկնարկել 2025թ.-ի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17:15-ին՝ Վաղարշապատ համայնքի (Էջմիածին) Վազգեն առաջին 5-50 հասցեի հարակից տարածքից և ավարտել 2025.-ի հոկտեմբերի 19-ին՝ ... Մանրամասն
17.10.25 Իրազեկում

Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի պատասխանը <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցության անդամ Բարսեղ Նիկողոսյանի դիմումին՝

Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետով, հայտնում ենք, որ Վաղարշապատի համայնքապետարան մուտքագրված Ձեր  իրազեկումը՝ 2025 թվականի նոյեմբերի 14-ին ժամը 15։00-ից  Խոյ համայնքի Գեղակերտ գյուղից դեպի Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակ երթի և նույն օրը՝ ժամը 16։00-ից 19։00-ն Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում ընտրողների հետ հանդիպման նպատակով հավաք անցկացնելու մասին համարվում է  ի գիտություն ընդունված:

17.10.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ ՀԱՎԱՔԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի, «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի և 20-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 2025 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 4348 գրությունը՝ «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցության վարչության անդամ Հարություն Ասատուրի Խաչխկանի ներկայացրած իրազեկմանը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցության վարչության անդամ Հարություն Ասատուրի Խաչիկյանի իրազեկմամբ սահմանված Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին 5-50 հասցեի հարակից տարածքից, ... Մանրամասն
15.10.25 Իրազեկում հանրային հավաքի անցկացման մասին
Հարգելի քաղաքացիներ, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 7-րդ և 9-14-րդ հոդվածների պահանջներով, իրազեկում ենք, որ Բարսեղ Հրանտի Նիկողոսյանը անցկացնելու է հանրային հավաք՝ հանդես գալով որպես կազմակերպիչ։ Ստորև ներկայացնում ենք «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով իրազեկմանը ներկայացվող պահանջների վերաբերյալ հետևյալ տեղեկություններըՀավաքի վայրը՝ Վաղարշապատ համայնքի էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակՀավաքի սկզբի և ավարտի ժամանակը՝ 2025թ.-ի նոյեմբերի 14-ին ժամը՝ 16.00-ից 19:00 Հավաքի նպատակը՝ հանդիպում ընտրողների հետՄասնակիցների սպասվող թիվը՝ շուրջ 2000Հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաները ... Մանրամասն
14.10.25 Քաղաքական և առաջնորդական հմտությունների զարգացման ծրագիր
ԿԱՏԱՐԻՆԵ թեկնածուների ակադեմիան հնարավորություն է բոլոր այն կանանց համար, ովքեր ուզում են զարգացնել քաղաքական և առաջնորդական հմտությունները՝ հաղորդակցությունից մինչև ընտրարշավի կազմակերպում և ընտրողների ներգրավում։ Ծրագիրը կօգնի ձեզ ձեռք բերել նոր գիտելքիներ և հմտություններ, ընդլայնել կապերը և պատրաստվել 2026 թ. ՏԻՄ և համապետական ընտրություններին։ Դիմումների վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 20` ժամը 23:59։  Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության կողմից և իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից` ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Հղումը` ԱՅՍՏԵՂ
13.10.25 Իրազեկում

ՀՀ կառավարության 2 հոկտեմբերի 2025 թվականի N 1399–Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել (կցվում է) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի» մեջ (այսուհետ՝ Ծրագիր)։ Փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/45325/ ։

Ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40 (լրացուցիչ 2)։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու նիստի առցանց հեռարձակում.30.04.2025
Ավագանու նիստի արցանց հեռարձակում. 20.05.2025
Ավագանու արտահերթ նիստ․ 11․08․2025
Ավագանու նիստի առցանց հեռարձակում. 16.01.2025
Ավագանու նիստի առցանց հեռարձակում. 28.02.2025
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner