Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5 և թիվ 6 հավելվածների:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին 2025 թվականի բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգումների մեջ համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող վերաբաշխումները կատարել 50%-ի չափով՝ չգերազանցելով բյուջետային տարվա ընթացքում տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ սահմանված չափաքանակների հանրագումարը:
3. Բյուջեով նախատեսված եկամուտների գերակատարման դեպքում բյուջեի վարչական և ֆոնդային մասերում համայնքի ղեկավարի որոշմամբ նշված գումարները պլանավորել որպես եկամուտ և այն ուղղել անհրաժեշտ ծախսային հոդվածներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: |