| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18 –րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  38-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետի պահանջները և համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Վաղարշապատ համայնքի տարեկան բյուջեի կատարման հաշվետվությունը՝   Համայնքի  ավագանին                                                                          Ո Ր Ո Շ Ո Ւ Մ     Է 1. Հաստատել Վաղարշապատ համայնքի բյուջեի 2022 թվականի տարեկան բյուջեի կատարման հաշվետվությունը, համաձայն հավելված 1-ի և 2-ի. ա) Եկամտային մասով  2373918,5 հազ. դրամ,  բ) Ծախսային  մասով   2455662,0 հազ. դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |