Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1-րդ հոդվածի և 31-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 37-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Հաստատել Վաղարշապատ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝
1) Եկամուտները և ծախսային քաղաքականությունը շարադրող մասեր՝ համաձայն N 1 հատվածի.
2) Վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների` համաձայն N 2 հատվածի.
3) Հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դիֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորումը ըստ աղբյուրների՝ համաձայն N 3 հատվածի.
4) Վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները ըստ` բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N 4 հատվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Վաղարշապատ համայնքի ավագանու 07.08.2023 թվականի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի 2024-2026 թվականներիմիջնաժամկետծախսերիծրագիրըհաստատելումասին» թիվ 64-Ա որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |