ՂեկավարվելովՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, 68-րդ և 69-րդ հոդվածներովև «Տեղականինքնակառավարմանմասին» ՀՀօրենքի 18-րդհոդվածի առաջին մասի 42-րդկետի պահանջներով, հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի երկրորդ նիստի թիվ 53, թիվ 54, թիվ 55, թիվ 56, թիվ 57, թիվ 58, թիվ 59 և թիվ 60 որոշումները և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների լուծարային գործընթացի ապահովման նպատակով ստեղծված լուծարման հանձնաժողովների կողմից կազմված լուծարման միջանկյալ հաշվեկշիռները՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Հաստատել՝
1) Էջմիածնի քաղաքապետարանի «Հովհաննես Հովհաննիսյանի» անվան կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ի լուծարման միջանկյալ հաշվեկշիռը,
2) Էջմիածնի քաղաքապետարանի «Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ-ի լուծարման միջանկյալ հաշվեկշիռը,
3)Էջմիածնի քաղաքապետարանի «Եղիշե Թադևոսյանի» անվան գեղարվեստի դպրոց ՀՈԱԿ-ի լուծարման միջանկյալ հաշվեկշիռը,
4)«Էջմիածնի քաղաքապետարանի «Մակար Եկմալյանի» անվան թիվ 1 երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ի լուծարման միջանկյալ հաշվեկշիռը,
5)«Էջմիածնի քաղաքապետարանի «Սպիրիդոն Մելիքյանի» անվան թիվ 2 երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ի լուծարման միջանկյալ հաշվեկշիռը,
6) «Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 1 մարզադպրոց» ՀՈԱԿ-ի լուծարման միջանկյալ հաշվեկշիռը,
7)Էջմիածնի քաղաքապետարանի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի լուծարման միջանկյալ հաշվեկշիռը,
8) Էջմիածնի համայնքապետարանի «Պատմա-ազգագրական թանգարան» ՀՈԱԿ-ի լուծարման միջանկյալ հաշվեկշիռը,
համաձայն հավելված թիվ 1-ի և թիվ 2-ի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |