Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածիպահանջներով և հիմք ընդունելով Էջմիածնի քաղաքային համայնքի «Բարեկարգում» բյուջետային հիմնարկի պետի 30.08.2023 թվականի զեկուցագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի «Վաղարշապատիհամայնքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների 2023 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 168 որոշմամբ հաստատված թիվ 4 հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Աշխատակիցների քանակը «71» փոխել «72»-ի:
2) «Տնօրենի տեղակալ» հատվածում սահմանված՝ միավոր «1» փոխել «2»-ի, աշխատավարձի ֆոնդ «260 000» փոխել «520 000»-ի:
3) Ավելացնել«Գլխ.հաշվապահի օգնական» հաստիքը միավոր «1»,դրույքաչափ 140 000», աշխատավարձի ֆոնդ «140 000»:
4) Նույն մասի ընդամենը տողում գրված՝ միավոր «4» փոխել «6»-ի, աշխատավարձի ֆոնդ «910 000»փոխել «1 310 000»-ի:
5)«Լուսավորություն» տեղամաս մասում հանել «Պետի տեղակալ» հաստիքը 1 միավորով, 210 000 դրույքաչափով, 210 000 աշխատավարձի ֆոնդով:
6) Նույն մասի ընդամենը տողում գրված՝ միավոր «6» փոխել «5»-ի, աշխատավարձի ֆոնդ «1 020 000»փոխել «810 000»-ի:
7) Հավելվածի ընդամենը տողում գրված՝ «71» փոխել «72»-ի, «10,327,200» միավորի փոխարեն կարդալ՝ «10,517,200» թվերը,
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |