Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդհոդվածի 5-րդմասի պահանջներով և հիմք ընդունելով Էջմիածին (Վաղարշապատ) և Ոսկեհատ համայնքների միավորման արդյունքում նոր վարչատարածքային միավորի՝ Վաղարշապատ համայնքի ստեղծման փաստը, պատմամշակութային գործունեության իրականացման, թանգարանային նմուշների պահպանման, համայնքի բնակչության մշակութային-տեղեկատվական սպասարկման, պատմամշակութային նյութերի, թանգարանային ֆոնդը կազմող այլ նյութերի արդյունավետ օգտագործման, մշտական և ժամանակավոր ցուցադրությունների պատրաստման նպատակով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Վաղարշապատ համայնքի անունից` ստեղծել Վաղարշապատի համայնքապետարանի «Պատմազգագրական թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել Վաղարշապատի համայնքապետարանի «Պատմազգագրական թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը։
3. Հաստատել Վաղարշապատի համայնքապետարանի «Պատմազգագրական թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2022թ. աշխատակիցների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |