Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին»ՀՀօրենքի 18-րդհոդվածի, ՀՀ հողայինօրենսգրքի 3-րդհոդվածի1-ինմասի 1-ինկետի և նույն օրենսգրքի 7-րդհոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Քաղաքաշինությանմասին»ՀՀօրենքի 14.3-րդհոդվածի 9-րդև 12-րդմասերիպահանջներով և հիմք ընդունելով Էջմիածին քաղաք, Ղուկասյան փող., թիվ 13 տան բնակիչ Սամվել Ավետիսի Մանուկյանի հայտը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Ղուկասյան փող., թիվ 13 տան բնակիչ Սամվել Ավետիսի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 19042022-04-0036, տրված 19.04.2022թ/ ՀՀ Արմավիրի մարզի, Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք Զվարթնոց թաղամասում գտնվող 04-002-0324-0019 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, 0,8506 հա մակերեսով վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասերի` ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով:
2. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3.Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1732-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |