Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  18–րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի,«Գնումների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի1-ին մասի 4-րդ կետի և 23-րդ հոդվածի 1-ն մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 71-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի քոթեջներ տանող կամուրջի արտակարգ իրավիճակում՝ փլուզման վտանգի շուտափույթ վերացնելու հանգամանքը ևայն, որ գնման ընթացակարգ իրականացնելը երկար ժամանակ է պահանջում և հիմք ընդունելով «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի զեկուցագիրը և  համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 
Համայնքի  ավագանին   
ՈՐՈՇՈՒՄ  Է` 1. Թույլատրել «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկին մեկ անձից գնման եղանակով ձեռք բերել Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի քոթեջներ տանող կամրջի վերանորոգման աշխատանքներ: 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:  |