Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետերի և 92-րդ հոդվածի 4-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի N ՎՏ/14.2/22283-2023 գրությունը 2023 թվականի ապրիլի 17-ից մայիսի 17-ը Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող Գերմանական միջազգային համագործակցության ընկերության /ԳՄՀ, GIZ/ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործող ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի նոր փուլով հայտարարված ծրագրային հայտ-առաջարկներից երկաստիճան գնահատման արդյունքում, առավելագույն միավորներ ստացած 25 ծրագրերը արժանացել են ֆինանսավորման: Այդ համայնքներից արժանացել է նաև Վաղարշապատի համայնքապետարանը: Ծրագրի ամբողջ գումարը կազմում է 18 541 600 /տասնութ միլիոն հինգ հարյուր քառասունմեկ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, որից Գերմանական միջազգային համագործակցության ընկերության /ԳՄՀ/ կողմից հատկացվելու է 15 990 000 /տասնհինգ միլիոն ինը հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ, իսկ Վաղարշապատի համայնքապետարանի կողմից 2 551 600 /երկու միլիոն հինգ հարյուր հիսունմեկ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է`
1. Ֆինանսավորումը ստանալու նպատակով թույլ տալ Վաղարշապատի համայնքապետարանին բացել արտաբյուջետային հաշիվ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|