Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, 68-րդ հոդվածներով և 69-րդ հոդվածի 6-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի 18-րդհոդվածի առաջին մասի 42-րդկետի պահանջներով, հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի երկրորդ նիստի թիվ 53, թիվ 54, թիվ 55, թիվ 56, թիվ 57, թիվ 58, թիվ 59 և թիվ 60 որոշումները, Վաղարշապատ համայնքի ավագանու 20.05.2022թ. թիվ 88 որոշումը, Վաղարշապատ համայնքի ավագանու 27.05.2022թ. թիվ 103 որոշումը, լուծարման հաշվեկշիռները և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայանքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Ընդունել
1) Էջմիածնի քաղաքապետարանի «Հովհաննես Հովհաննիսյանի» անվան կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ի,
2) Էջմիածնի քաղաքապետարանի «Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ-ի,
3)Էջմիածնի քաղաքապետարանի «Եղիշե Թադևոսյանի» անվան գեղարվեստի դպրոց ՀՈԱԿ-ի,
4) «Էջմիածնի քաղաքապետարանի «Մակար Եկմալյանի» անվան թիվ 1 երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ի,
5)բ «Էջմիածնի քաղաքապետարանի «Սպիրիդոն Մելիքյանի» անվան թիվ 2 երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ի,
6) «Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 1 մարզադպրոց» ՀՈԱԿ-ի,
7) Էջմիածնի քաղաքապետարանի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի,
8) Էջմիածնի համայնքապետարանի «Պատմա-ազգագրական թանգարան» ՀՈԱԿ-ի,
մնացածգույքն, ըստ լուծարման հաշվեկշիռների արդյունքների մնացորդի, համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել Էջմիածնի քաղաքապետարանի վերը նշված ՀՈԱԿ-ների հիմնական միջոցների և արագամաշ, փոքրարժեք դուրսգրվող գույքի կազմը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |