Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 103
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼՈՒՍԻՆԵ ՔԱԼԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, 68-րդ և 69-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդհոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով,  հիմք ընդունելով  Վաղարշապատ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի երկրորդ նիստի թիվ 53, թիվ 54, թիվ 55, թիվ 56, թիվ 57, թիվ 58, թիվ 59 և թիվ 60 որոշումները, պարտատերերի հետհաշվարկներն ավարտելու հանգամանքը և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման հանձնաժողովների կողմից կազմված լուծարման հաշվեկշիռները՝

Համայնքի  ավագանին                                                                                            

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1. Հաստատել՝

1) Էջմիածնի քաղաքապետարանի «Հովհաննես Հովհաննիսյանի» անվան կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռները,

2) Էջմիածնի քաղաքապետարանի «Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռները,

3)Էջմիածնի քաղաքապետարանի «Եղիշե Թադևոսյանի» անվան գեղարվեստի դպրոց ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռները,

4) «Էջմիածնի քաղաքապետարանի «Մակար Եկմալյանի» անվան թիվ 1 երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռները,

5) «Էջմիածնի քաղաքապետարանի «Սպիրիդոն Մելիքյանի» անվան թիվ 2 երաժշտական դպրոց  ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռները,

6) «Էջմիածնի քաղաքապետարանի  թիվ 1 մարզադպրոց» ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռները,

7) Էջմիածնի քաղաքապետարանի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռները,

8) Էջմիածնի համայնքապետարանի «Պատմա-ազգագրական  թանգարան» ՀՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռները,

համաձայն հավելվածի:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(113.58 Կբ) 103-1 Էջ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner