Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և 77-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 707-Ա որոշման 2-րդ կետի պահանջները, 01.06.2023թ.ի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ կնքված ծրագրի հայտը՝ WAFT-AR-03 ու համայնքի ավագանու 13.03.2024թ.-ի թիվ 25-Ա որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքին
1) նվիրաբերության միջոցով հատկացված՝
KAMAZ KO-427-72 (KAMAZ-53605) թվով 4 /չորս/ հատ բեռնատար, աղբատար,
KAMAZ KO-427-(KAMAZ-53605) թվով 3 /երեք/ հատ բեռնատար, աղբատար
KAMAZ 65115 թվով 1 /մեկ/ հատ բեռնատար, ինքնաթափ,
2)համաֆինանսավորումով ձեռք բերված`
KAMAZ-53605-48 թվով 1 /մեկ/ հատ բեռնատար, ինքնաթափ,
MAZ KO-806-20 թվով 1 /մեկ/ հատ հատուկ, համակցված,
GAZ 3302-750 թվով 1 /մեկ/ հատ բեռնատար, կողավոր,
GAZ 33023 թվով 1 /մեկ/ հատ բեռնաուղևորատար կողավոր,
SUNWARD SWL 3220 թվով 1 /մեկ/ հատ մինիամբարձիչ ճանապարհային ֆրեզով,
3)գնված`GAZ APTL-17 3307 թվով 1 /մեկ/ հատ հատուկ ավտոաշտարակ
տրանսպորտային միջոցները, որպես գույքային արժեք՝ հաշվառել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի հաշվեկշռում:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի գլխավոր հաշվապահին մեկշաբաթյա ժամկետում գույքագրման փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություններ, ավագանու առաջիկա նիստում հաստատման ներկայացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |