Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1-րդ հոդվածի և 31-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզպետի 27.04.2023 թվականի թիվ 01/16/02894-2023 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Հաստատել Վաղարշապատ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝
1)վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 2 հավելվածի.
2)վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի՝ համաձայն N 4 հավելվածի.
3)վարչական և ֆոնդային մասերի հատկացումների կատարումը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N 5 հավելվածի.
4) դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորումը ըստ աղբյուրների՝ համաձայն N 7 հավելվածի.
5)վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N 8 հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |