Այսօր: Հինգշաբթի, 23 Հունվարի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 6–Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24.4-րդ հոդվածի 3-րդ և 10-րդ մասերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Համայնքի ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատականշարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց, թույլատրվում է

1) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում գտնվող Զվարթնոցի այգում, համաձայն թիվ 1 հավելվածի իրավիճակային հատակագծի:

2) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 2-րդ թաղամասում գտնվող Արամ Մանուկյանի անվան այգում, համաձայն թիվ 2 հավելվածի իրավիճակային հատակագծի:

3) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Վ.Տերյան փողոցում գտնվող Վահան Տերյանի անվան այգում, համաձայն թիվ 3 հավելվածի իրավիճակային հատակագծի:

4) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Եղիշե Չարենցի փողոցում գտնվող Եղիշե Չարենցի անվան այգում, համաձայն թիվ 4 հավելվածի իրավիճակային հատակագծի:

5) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Անմար Կրակ հուշահամալիրի տարածքում, համաձայն թիվ 5 հավելվածի իրավիճակային հատակագծի:

2.Սահմանել Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում անհատականշարժունակության (տեղաշարժման) միջոցներիերթևեկությանհետևյալարգելվածվայրերը՝

1) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի համայնքապետարանի շենքի դիմաց գտնվող  Ազատության պուրակում, համաձայն թիվ 6 հավելվածի իրավիճակային հատակագծի:

2) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում, համաձայն թիվ 7 հավելվածի իրավիճակային հատակագծի:

3) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի փողոցի թիվ 75 հասցեում գտնվող «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի տարածքում և այգում, համաձայն թիվ 8 հավելվածի իրավիճակային հատակագծի:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մարտի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(914.75 Կբ)
(87.91 Կբ)
(1.77 Մբ)
(43.49 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner