Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետով և 22-րդ կետով ու հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող (հիմք` ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 30012023-04-0028, տրված 30.01.2023թ.) ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Մարգարա խճուղի 3/3 հասցեում գտնվող 0.01 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր` 04-002-1084-0050) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը:
2. Յուրաքանչյուր քառակուսի մետր (քմ) հողամասի մեկնարկային գինը սահմանել տվյալ հողի կադաստրային արժեքի 100% չափով:
3. Հողամասի աճուրդային քայլը սահմանել հողամասի մեկնարկային գնի 5% չափով:
4. Հողամասի աճուրդային եղանակով վաճառքն իրականացնել համայնքապետարանի «Աճուրդային հանձնաժողով» -ի միջոցով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |