Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 9-րդ և 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 1-ին մասով, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ ու 19-րդ կետերի պահանջներով՝
Վաղարշապատի համայնքապետարանի վարչական շենքում (ք. Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոց 0) դեկտեմբերի 17-ին՝ ժամը 16:00, տեղի կունենա Վաղարշապատ համայնքի տեղական տուրքերի և վճարիների 2025 թվականի դրույքաչափերը եւ արտոնությունները սահմանելու վերաբերյալ հանրային քննարկումը:
Մուտքն ազատ է: