Այսօր: Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Աշխատանքի հայտարարություն. Թիվ 5 «Գարուն» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հերթապահ դաստիարակի թափուր տեղի
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սիրանուշ Գևորգյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
22/11/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
22/12/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 5 «Գարուն»

մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հերթապահ դաստիարակի ընտրության համար.

1) Հերթապահ դաստիարակ (0․59 դրույքաչափ):

Մրցույթին մասնակցելու համար ըստ ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի 17 փետրվարի 2022 թ. թիվ 08-Ն հրամանի 12-րդ

կետի պետք է ներկայացնել՝

1) դիմում (Ձև 1).

2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).

3) անձը հաստատող փաստաթուղթ.

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).

5) ինքնակենսագրություն (Ձև 4).

6) մեկ լուսանկար` 3x4 չափի.

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերն ընդունվում են նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 17-ը ներառյալ, բոլոր աշխատանքային օրերին՝

ժամը 9 00 -17 00 ք. Էջմիածին, թիվ 5 «Գարուն» մանկապարտեզ (Չարենց 8/1) կամ Վաղարշապատի համայնքապետարան (Սբ. Մեսրոպ Մաշտոց 0, կրթության և մշակույթի բաժին):

Մրցույթին կարող է մասնակցել Կրթության և գիտության նախարարի 2024 թվականի մարտի 27 N 20-Ն

հրամանի 5-րդ կետի 14-րդ ենթակետի պահանջները բավարարող անձը, ըստ որի անհրաժեշտ է՝ միջին կամ

բարձրագույն մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն

մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ։

Հերթապահ դաստիարակի թափուր հաստիքի մրցույթը տեղի կունենա ս/թ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11 00 -ին

Վաղարշապատի համայնքապետարանի Կրթության և մշակույթի բաժնում: Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ

հաստատած հարցաշարի: Հարցազրույցի փուլում յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին՝ համաձայն ԿԳՄՍՆ հաստատած հարցաշարի:

Տեղեկությունների համար զանգահարել 094 50-23-20 հեռախոսահամարով:

Վեբ կայք՝ https://ejmiatsin.am/ Էլ․Փոստ․ tiv5garun@mail.ru

Բոլորը
ավագանու նիստեր 2024
ավագանու նիստի առցանց հեռարձակում 19.10.2024
ավագանու նիստի առցանց հեռարձակում. 15.11.2024
ավագանու նիստի առցանց հեռարձակում 22.11.2024
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner