Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով հայրենիքի պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների ընթացքում Վաղարշապատ համայնքի բնակիչ հանդիսացող անձանց մարտական գործողությունների ժամանակ զոհվելու փաստը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայրենիքի պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների ընթացքում Վաղարշապատ համայնքի բնակիչ հանդիսացող զոհված և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի համաձայն նրանց հավասարեցված անձանց ընտանիքների անդամներին /ծնող, կին, ամուսին, երեխա/ տրամադրել համայնքի կողմից աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար և կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման դիմաց համայնքի ավագանու կողմից սահմանված վճարների արտոնություն՝ ազատելով հաշվարկված տեղական վճարների վճարումից:
2. «Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկին վճարի արտոնությունները իրականացնել ներկայցվող հիմնավոր փաստաթղերի հիման վրա և համանքի ղեկավարին ներկայացնել համապատասխան հաշվետվություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: