Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Վաղարշապատ համայնքի ավագանու 18.01.2022թ. թիվ 24 որոշմամբ ընդունված կարգով, նպատակ ունենալով նյութապես աջակցելու զոհված, վիրավոր ազատամարտիկների և սոցիալապես անապահով ընտանիքներին և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ մանկապարտեզներում երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով արտոնություն սահմանել՝
1.1.Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով 100%-ի չափով:
1.2.Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների և միակողմանի ծնողազուրկ երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով.
1) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ներում 60%-ի չափով (10000-6000(60%)=4000(40%)),
2) Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի մանկապարտեզ ՀՈԱԿ-ում 62,5%-ի չափով արտոնություն (8000-5000(62,5%)=3000(37.5%)):
1.3. Մինչև 2023 թվականի սեպտեմբերի 01-ը Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզ ՀՈԱԿ-ներում երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով արտոնություն սահմանել՝ ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով.
1) Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ներում 60%-ի չափով (10000-6000(60%)=4000(40%)),
2) Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրի մանկապարտեզ ՀՈԱԿ-ում 62,5%-ի չափով արտոնություն (8000-5000(62,5%)=3000(37.5%)):
1.4. Նույն ընտանիքից միևնույն ժամանակ մանկապարտեզ այցելող 3-րդ ու 4-րդ երեխաների համար 50%-ի չափով:
1.5. Նույն ընտանիքից միևնույն ժամանակ մանկապարտեզ այցելող 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխաների համար 100%-ի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023թ. հունվարի 1-ից: