|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 ապրիլի 2025 թվականի N 44–Ա |
ԱՇՈՏ ՎԱՐԴԳԵՍԻ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն, որ 2024 թվականի մարտի 2-ի գիշերը Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Աշոտ Վարդգեսի Ավագյանի Վաղարշապատ համայնքի Սասունցի Դավիթ թաղամասում /Մարգարա խճուղի/ գտնվող անասնագոմում պահվող ոչխարի հոտի վրա մի խումբ թափառող շների հարձակման պատճառով ոչնչացվել են 30 գլուխ ոչխար, հիմք ընդունելով Աշոտ Վարդգեսի Ավագյանի ֆինանսական աջակցություն ստանալու վերաբերյալ դիմումը` կից նյութերով և լուսանկարներով, 13.03.2025թ. թիվ 991 տեղեկանքը` Աշոտ Վարդգեսի Ավագյանի կողմից անասնապահությամբ զբաղվելու մասին, Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնի պետի զեկուցագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Աշոտ Վարդգեսի Ավագյանին հատկացնել Վաղարշապատ համայնքի 2025թ. բյուջեի սոցիալական ֆոնդի միջոցներից 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ գումար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -15 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ ԱՓՈՅԱՆ ԷԴՎԱՐԴ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(8.59 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|