Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքապետարանի աշխատակազմի կրթության և մշակույթի բաժնի պետի 19.09.2023 թվականի զեկուցագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի «Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների 2023 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 168 որոշմամբ հաստատված թիվ 12 հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) Ավելացնել «Կրտսեր 1-ին խմբի դաստիարակ» հաստիքը միավոր «1,4», դրույքաչափ «150 800», աշխատավարձի ֆոնդ «150 800»:
2) «Դաստիարակ» հատվածում սահմանված՝միավոր «7,02» փոփոխել «5,85»-ի, աշխատավարձի ֆոնդ` «756 000» փոփոխել «630 000»-ի:
3) Ավելացնել «Կրտսեր 1-ին խմբի դաստիարակի օգնական» հաստիքը միավոր «1,3», դրույքաչափ «124 410», աշխատավարձի ֆոնդ «124 410»:
4) «Դաստիարակի օգնական» հատվածում սահմանված՝միավոր «6,5» փոխել «5,5»-ի, աշխատավարձի ֆոնդ ` «622 050» փոփոխել «526 350»-ի:
5) Հավելվածի ընդամենը տողում գրված՝ «26,61» փոխփոել «27,14»-ի, «2 989 450» միավորի փոխարեն կարդալ՝ «3 042 960»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: