Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու 18.01.2022թ. թիվ 24 որոշումը, և հաշվի առնելով Բնակ. Կոմունալ վարչության պետ Ա.Մելքոնյանի զեկուցագիրը, դժբախտ դեպքի մասին կազմված ակտը, «Երևանի Մխիթար Հերացու Անվան Պետական Բժշկական Համալսարան», «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի կողմից տրված տեղեկանքն /N608/1171/67/76/46/ այն մասին, որ Բնակ. Կոմունալ վարչության աշխատակից Աիդա Ղազարյանը թափառող շների կողմից ենթարկվել է հարձակման, և անհրաժեշտ է վիրահատական միջամտություն:
Անհրաժեշտությունից ելնելով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վաղարշապատ համայնքի 2024թ. բյուջեի սոցիալական ֆոնդի միջոցներից՝ Աիդա Ղազարյանին վիրահատության համար «Երևանի Մխիթար Հերացու Անվան Պետական Բժշկական Համալսարան» Հիմնադրամի հաշվեհամարին փոխանցել 1676000 դրամ:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հաստատման պահից: