|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 մայիսի 2025 թվականի N 60–Լ |
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով 29.04.2021թ. ՀՀ կառավարության թիվ 698-Ն հրամանի 39-րդ մասի 1-ին կետի 1-ին ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի և Ոսկեհատ գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու կամ իրավաբանական անձի անվամբ հաշվառված, սակայն դրանց նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր չունեցող հողամասերը ճանաչել համայնքի սեփականությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -1 ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ | Դեմ -13 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ ԱՓՈՅԱՆ ԷԴՎԱՐԴ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|