Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71–րդ հոդվածի, ՀայաստանիՀանրապետության կառավարության 12.04.2001 թվականի N 286 որոշման VI բաժնի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ և 42-րդ կետերով և հիմք ընդունելով Էջմիածին քաղաքի Շահումյան փող. թիվ 50 շենքի թիվ 39 բնակարանի բնակիչ Վալերիկ Գրիշայի Միրզոյանի դիմումը՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող ք.Էջմիածին, Բաղրամյան 22/53 հասցեում գտնվող 20,7քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հետ փոխանակելու խնդրանքով և հիմք ընդունեկով համայնքի ղեկավարի առաջակությունը.
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄԷ
1. Համաձայնություն տալ Էջմիածին քաղաքի Շահումյան փող. թիվ 50 շենքի, թիվ 39 բնակարանի բնակիչ Վալերիկ Գրիշայի Միրզոյանի սեփականությունը հանդիսացող, ք.Էջմիածին, Բաղրամյան 22/53 հասցեում գտնվող 20,7քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատմանգործառնական նշանակության հողամասը /կադաստր. ծածկագ. 04-002-0048-0110/ փոխանակելու Վաղարշապատ համայնքային սեփականություն հանդիսացող Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Ա.Մանուկյան 1-ին թաղ., 206/2 հասցեում գտնվող 49,46քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հետ, հողամասերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
2. Վալերիկ Գրիշայի Միրզոյանի հետ ՀՀ օրենքով սահմանված կարգով կնքել հողամասերի փոխանակության մասին պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: