Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 13
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71–րդ հոդվածի, ՀայաստանիՀանրապետության կառավարության 12.04.2001 թվականի N 286 որոշման VI բաժնի  և  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ և 42-րդ կետերով և հիմք  ընդունելով Էջմիածին քաղաքի Շահումյան փող. թիվ 50 շենքի թիվ 39 բնակարանի բնակիչ Վալերիկ Գրիշայի Միրզոյանի դիմումը՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող ք.Էջմիածին, Բաղրամյան 22/53 հասցեում գտնվող 20,7քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հետ փոխանակելու խնդրանքով և հիմք ընդունեկով համայնքի ղեկավարի առաջակությունը.

Համայնքի  ավագանին

ՈՐՈՇՈՒՄԷ

1.   Համաձայնություն տալ Էջմիածին քաղաքի Շահումյան փող. թիվ 50 շենքի, թիվ 39 բնակարանի բնակիչ Վալերիկ Գրիշայի Միրզոյանի սեփականությունը հանդիսացող, ք.Էջմիածին, Բաղրամյան 22/53 հասցեում գտնվող 20,7քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատմանգործառնական նշանակության հողամասը /կադաստր. ծածկագ. 04-002-0048-0110/ փոխանակելու Վաղարշապատ համայնքային սեփականություն հանդիսացող Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Ա.Մանուկյան 1-ին թաղ., 206/2 հասցեում գտնվող 49,46քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հետ, հողամասերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

2.   Վալերիկ Գրիշայի Միրզոյանի հետ ՀՀ օրենքով սահմանված կարգով կնքել հողամասերի փոխանակության մասին պայմանագիր:

3.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner