Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի 18-րդ հոդվածի19-րդկետի և 102-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
Համայնքի Ավագանին.
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Վաղարշապատ համայնքի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի պարասրահների վարձակալության համար`հայկական ժողովրդական արվեստն արտասահմանյանից առանձնացնելու նպատակով, սահմանել երկու տեսակի վարձավճար 2022 թվականի համար՝ հայկական ժողովրդական արվեստի ոլորտում աշխատող խմբերի համար և արտասահմանյան արվեստի ոլորտում աշխատող խմբերի համար ամսվա կտրվածքով՝ համաձայն հավելվածի:
2. Պարասրահները յուրաքանչուր խմբի տրամադրել շաբաթական 3 օր 3-ական ժամով:
Ուսումնական ժամերը սահմանելով
-աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-20:00:
-հանգստյանօրերին՝ ժամը 11:00-20:00:
Սահմանել կոմերցիոն ժամեր (անհատական պարապմունքներ)՝ յուրաքանչյուր օր ժամը 11:00-14:00 և ժամը 20:00-21:00:
3. Սույն որոշման երկրորդ կետով սահմանված ժամերից դուրս հավելյալ ժամերի համար սահմանել 1000/հազար/ ՀՀ դրամ հավելավճար:
4. Խմբերի համար պարասրահներում պարտադիր անվճար տրամադրել
1)Տեխնիկա,
2)Հայելիներ,
3)Հանդերձարան,
4)Գույք,
5)Էլեկտրաէներգիա,
6)Սանհանգույց,
ինչպես նաև ապահովել պարասրահների մաքրությունը և սպասարկումը:
5. Սույնորոշումնուժիմեջէմտնում 2022թ. հունվարի 1-ից: