Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 15
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ «ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏ» ՀՈԱԿ-Ի ՊԱՐԱՍՐԱՀՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀօրենքի 18-րդ հոդվածի19-րդկետի և 102-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը

Համայնքի  Ավագանին.

 

                                               ՈՐՈՇՈՒՄ  Է

1.Վաղարշապատ համայնքի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի պարասրահների վարձակալության համար`հայկական ժողովրդական արվեստն արտասահմանյանից առանձնացնելու նպատակովսահմանել երկու տեսակի վարձավճար 2022 թվականի համար՝ հայկական ժողովրդական արվեստի ոլորտում աշխատող խմբերի  համար և արտասահմանյան արվեստի ոլորտում աշխատող խմբերի  համար ամսվա կտրվածքով՝ համաձայն հավելվածի:

2. Պարասրահները յուրաքանչուր խմբի տրամադրել շաբաթական 3 օր 3-ական ժամով:

Ուսումնական ժամերը սահմանելով

-աշխատանքային  օրերին՝ ժամը 14:00-20:00:

-հանգստյանօրերին՝ ժամը 11:00-20:00:

Սահմանել կոմերցիոն ժամեր (անհատական պարապմունքներ)՝ յուրաքանչյուր օր ժամը 11:00-14:00 և ժամը 20:00-21:00:

3. Սույն որոշման երկրորդ կետով սահմանված ժամերից դուրս հավելյալ ժամերի համար սահմանել 1000/հազար/ ՀՀ դրամ հավելավճար:

4.   Խմբերի համար պարասրահներում պարտադիր անվճար տրամադրել

1)Տեխնիկա,

2)Հայելիներ,

3)Հանդերձարան,

4)Գույք,

5)Էլեկտրաէներգիա,

6)Սանհանգույց,

ինչպես նաև ապահովել  պարասրահների մաքրությունը և սպասարկումը:

5. Սույնորոշումնուժիմեջէմտնում 2022թ. հունվարի 1-ից:

 


ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner