Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածիպահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի «Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների 2023 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 168 որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) Աշխտակիցների քանակը կետում «104» փոխել «99» քանակի:
2)«Քաղաքաշինության և հողաշինության բաժին» մասի «1-ին կարգի մասնագետ» հատվածում սահմանված՝ միավոր «3» փոխել միավոր «2», աշխատավարձի ֆոնդ «498000» փոխել «332000»-ի:
3) Հանել «Քաղաքաշինության և հողաշինության բաժին» մասի «2-րդ կարգի մասնագետ» հաստիքը, 3 միավորով 140 000 դրույքաչափով, 420 000 աշխատավարձի ֆոնդով:
4) «Քաղաքաշինության և հողաշինության բաժին» մասի ընդամենը տողում սահմանված՝ «14» միավորը փոխել՝ «10» միավորով, ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «2,805,000» թիվը փոխել «2,219,000»-ի:
5)«Իրավաբանական բաժին» մասի «1-ին կարգի մասնագետ» հատվածում սահմանված՝ միավոր «3» փոփոխել միավոր «2», աշխատավարձի ֆոնդ «498000» փոխել «332000»-ի:
6) «Իրավաբանական բաժին» մասի ընդամենը տողում գրված՝ «11» միավորը փոխել՝ «10» միավորով, ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «2,328,000» թիվը փոխել «2,162,000»-ի:
7) ընդհանուր հավելվածի ընդամենը տողում սահմանված՝ «104» միավորը փոխել ՝ «99» միավորով, ընդամենը՝ աշխատավարձի ֆոնդ «20,607,400» թիվը փոխել «19,855,400»-ի:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն հաստատելու պահից: