Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 70-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2024 թվականի N 70-Ա

ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱԽՇԻԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 7-րդ կետերի, 245-րդ հոդվածի, 447-րդ հոդվածի 1.1-րդ մասի պահանջներով, և հաշվի առնելովայն, որ Հարություն Բախշիի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող MERCEDES-BENZ 380 SE մակնիշի  06OL192  պետհամարանիշով փոխադրամիջոցը Հայ-ադրբեջանական Արցախյան (44-օրյա) պատերազմի ժամանակ մնացել է Արցախում,  հիմք ընդունելով  Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամաս, թիվ 70 քոթեջի բնակիչ Հարություն Բախշիի Գրիգորյանի դիմումը,  Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի 02.09.2024 թվականի զեկուցագիրը՝ կից ներկայացված նյութերով  և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝՝

Համայնքի  ավագանին 

 

ՈՐՈՇՈՒՄ  Է`

   

1.   Տրամադրել Հարություն Բախշիի Գրիգորյանին ք. Էջմիածին, Զվարթնոց թաղամաս, թիվ 70 քոթեջի հասցեում հաշվառված MERCEDES-BENZ 380 SE մակնիշի  06OL192 պետհամարանիշով փոխադրամիջոցի համար փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն 268 347 /երեք հարյուր վաթսունութ հազար երեք հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ գումարի չափով:

2.   Վաղարշապատի ֆինանսատնտեսագիտական բաժնին գույքահարկ, հողի հարկ, անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցի հարկ վճարողների փոխարեն համայնքի բյուջեից կատարել վճարում:

3.   Վերոնշյալ արտոնությունը տրամադրվում է ոչ ավել քան տվյալ հարկատեսակի գծով 2024 թվականի բյուջետային տարվա համար հաստատված բյուջեով նախատեսված եկամուտների 10 տոկոսի չափով:

4.   Նկատի ունենալով այն, որ վերոնշյալ փոխադրամիջոցն անհրաժեշտ է խոտանել, առաջարկել դիմումատուին մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ը դիմել ՀՀ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանում` փոխադրամիջոցը խոտանելու համար և նշված ժամկետում համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Վաղարշապատի համայնքապետարան:

5.   Եթե մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը դիմումատուն փոխադրամիջոցը չխոտանի, ապա սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:  

6.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -15

ԱՓՈՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԴԻԱՆԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԹԱՄԱԶՅԱՆ ԷԴԳԱՐ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(296.22 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner