Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ և հիմք ընդունելով 2024 թվականի հոկտեմբերի 11-ին Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Վազգեն Առաջինի փող., թիվ 40 շենքի 43 բնակարանի բնակիչ Կարեն Գառնիկի Մկրտչյանի կողմից Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Շահումյան փողոցի թիվ 75/3 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկման արձանագրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքիավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Կարեն Գառնիկի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 04092024-04-0040, տրված 04.09.2024թ./ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 75/3 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման համար տալ նախնական համաձայնություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: