Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետովև 64-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ և 37-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով Գրիգոր Աշոտի Սիմոնյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Ուժը կորցրած ճանաչել Վաղարշապատ համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 13-ի «Վաղարշապատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 101-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 23-Ա որոշումը:
2. Վաղարշապատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 11-ի «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելումասին» թիվ 101-Ա որոշման 1-ին կետում կատարել փոփոխություն՝ «գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության» բառերից հետո գրված «ձկնաբուծական արհեստական լճակի կառուցման համար» բառերի փոխարեն կարդալ «նկուղով մեկ հարկանի պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար» բառերը:
3. Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր 8 և Արմավիր 6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի և Ոսկեհատ գյուղի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտևորման նախագծերը/ հաստատելու մասին ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 26.04.2022թ. առաջին նստաշրջանի արտահերթ առաջին նիստի թիվ 80 որոշմամբ և Արմավիրի մարզպետի 19.05.2022թ. թիվ ՄՈ/344-2022 որոշմամբ հաստատված հատակագծում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: