Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 22.07.2022թ. թիվ 1/փ-156 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հաստատել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի գլխավոր հատակագծի փոփոխությունը:
2. ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի վարչական տարածքում գտնվող 04-002-0248-0017 կադաստրային ծածկագրով 0.3985 հա մակերեսով հողամասից 0,04 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողի:
3. Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվեկշռում:
4. Առաջարկել Վաղարշապատ համայնքի ղեկավարին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլել սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի հաստատված գլխավոր հատակագծում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: