Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի, 64-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով ք.Երևան, Նոր Նորք, Միկոյան փող., թիվ 17 շենք, թիվ 8 բն. հասցեով հաշվառված «ԼԱՐՄԱ» ՍՊԸ-ի տնօրեն Անուշ Սպարտակի Մարալյանի հայտը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքիավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. «ԼԱՐՄԱ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 08022023-04-0045, տրված 08.02.2023թ./ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի տարածքում գտնվող 04-002-0262-0050 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.0655 հա մակերեսով վարելահողի (2-րդ կարգ) նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության՝ կաթիլային ոռոգման ջրավազանի կառուցման համար:
2. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդև 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3.Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր 8 և Արմավիր 6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի և Ոսկեհատ գյուղի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտևորման նախագծերը/ հաստատելու մասին ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 26.04.2022թ. առաջին նստաշրջանի արտահերթ առաջին նիստի թիվ 80 որոշմամբ և Արմավիրի մարզպետի 19.05.2022թ. թիվ ՄՈ/344-2022 որոշմամբ հաստատված հատակագծում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: