Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 22
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՈՍՏԱՆԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի, 64-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով ք.Երևան, Նոր Նորք, Միկոյան փող., թիվ 17 շենք, թիվ 8 բն. հասցեով հաշվառված «ԼԱՐՄԱ» ՍՊԸ-ի  տնօրեն Անուշ Սպարտակի Մարալյանի հայտը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝

Համայնքիավագանին

ՈՐՈՇՈՒՄ   Է

1. «ԼԱՐՄԱ» ՍՊԸ-ին  սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 08022023-04-0045, տրված 08.02.2023թ./ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի տարածքում գտնվող 04-002-0262-0050 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.0655 հա մակերեսով վարելահողի (2-րդ կարգ) նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության՝ կաթիլային ոռոգման ջրավազանի կառուցման համար:

2. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդև 30-րդ  մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական  գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:

3.Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր 8 և Արմավիր 6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի և Ոսկեհատ գյուղի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտևորման նախագծերը/ հաստատելու մասին ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 26.04.2022թ. առաջին նստաշրջանի արտահերթ առաջին նիստի թիվ 80 որոշմամբ և Արմավիրի մարզպետի 19.05.2022թ. թիվ ՄՈ/344-2022 որոշմամբ հաստատված  հատակագծում:

4.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner