Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջներով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի պահանջներով,հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող «Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի հաշվեկշռում գտնվող 2 /երկու/՝ ստանդարտ IRISBAS AGORA-S մակնիշի, 764ԼԼ70 պետ. համարանիշի (թողարկման տարեթիվը 2003թ., նույնականացման համարը` VNEPS09D100000772) և ստանդարտ IRISBAS AGORA-S մակնիշի, 765ԼԼ70 պետ. համարանիշի (թողարկման տարեթիվը 2003թ., նույնականացման համարը` VNEPS09D100000771) ավտոբուսներն անհատույց օգտագործման իրավունքով 2 /երկու/ տարի ժամկետով տրամադրել Փարաքար համայնքին :
2. «Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին վերապահել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Փարաքար համայնքի հետ ավտոբուսների անհատույց օգտագործման պայմանագիր կնքելու և հանձնման-ընդունման աշխատանքները կատարելու լիազորություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: