Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ, 76-81 հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներովև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի N286 որոշմամբ սահմանված դրույթները, կառուցապատող Հարություն Հովհաննեսի Հարությունյանի դիմում-խնդրանքը ու համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Համաձայնություն տալ երկարաձգելու մրցութային եղանակով կառուցապատման իրավունքով 2 /երկու/ տարի ժամկետով մրցույթում հաղթող ճանաչված Հարություն Հովհաննեսի Հարությունյանին օգտագործման տրամադրված Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Նալբանդյան փողոցի 1/50 հասցեում գտնվող 0,17755հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0089-0016/ հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը ևս 1 /մեկ/ տարով:
2. Սույն որոշման հիման վրա Հարություն Հովհաննեսի Հարությունյանի հետ կնքել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: