Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 73-Լ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼՈՒՍԻՆԵ ՔԱԼԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետերի և 92-րդ հոդվածի 4-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության  բյուջետային համակարգի  մասին» օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի N ՎՏ/14.2/22283-2023 գրությունը 2023 թվականի ապրիլի 17-ից մայիսի 17-ը Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող Գերմանական միջազգային համագործակցության ընկերության /ԳՄՀ, GIZ/ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործող ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի նոր փուլով հայտարարված ծրագրային հայտ-առաջարկներից երկաստիճան գնահատման արդյունքում, առավելագույն միավորներ ստացած 25 ծրագրերը արժանացել են ֆինանսավորման: Այդ համայնքներից արժանացել է նաև Վաղարշապատի համայնքապետարանը: Ծրագրի ամբողջ գումարը կազմում է 18 541 600 /տասնութ միլիոն հինգ հարյուր քառասունմեկ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, որից Գերմանական միջազգային համագործակցության ընկերության /ԳՄՀ/ կողմից հատկացվելու է 15 990 000 /տասնհինգ միլիոն ինը հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ, իսկ Վաղարշապատի համայնքապետարանի կողմից 2 551 600 /երկու միլիոն հինգ հարյուր հիսունմեկ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջարկությունը.

Համայնքի  ավագանին                                                                          

 

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ     Է`

 

1. Ֆինանսավորումը ստանալու նպատակով թույլ տալ Վաղարշապատի համայնքապետարանին բացել արտաբյուջետային հաշիվ:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner