|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 դեկտեմբերի 2023 թվականի N 112-Ա |
«ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ, 28-րդ կետերի և 57-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.3-րդ մասի «Արմավիրի մարզի համայնքներն ու բնակավայրերը» ցանկի 2-րդ կետը և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Անվանափոխել «էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկը Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի:
2. Հաստատել նոր խմբագրությամբ Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի կանոնադրությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջէ մտնում ընդունման պահից: |
Կողմ -18 ԱՓՈՅԱՆ ԷԴՎԱՐԴ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ԵՆՈՔՅԱՆ ՌՈՒԲԻԿ ԹԱՄԱԶՅԱՆ ԷԴԳԱՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՊԱՏՈՒՐՅԱՆ ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|