Այսօր: Կիրակի, 12 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 112-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
«ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ, 28-րդ կետերի և 57-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.3-րդ մասի «Արմավիրի մարզի համայնքներն ու բնակավայրերը» ցանկի 2-րդ կետը և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝

Համայնքի  ավագանին

ՈՐՈՇՈՒՄ   Է

1. Անվանափոխել «էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկը Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի: 

2. Հաստատել նոր խմբագրությամբ Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի կանոնադրությունը:

3.  Սույն որոշումն ուժի մեջէ մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner