Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով, 18-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիաներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի «Տիգրան Մեծ և Գրիգոր Լուսավորիչ փողոցների մայթերի հիմնանորոգման» և «Չարենց թաղամասի հյուսիսային մասի կոյուղու (ջրահեռացման) համակարգի կառուցման» սուբվենցիայի ծրագրային հայտերը:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման առաջին մասի 2-րդ կետով հաստատված կարգի համաձայն սույն որոշմամբ հաստատված սուբվենցիայի ծրագրային հայտերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնելու համար:
3. Սույնորոշումնուժիմեջէմտնումընդունմանպահից: |