Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 84-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով ու հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հաստատել «Վաղարշապատ համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը»՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Էջմիածին համայնքի ավագանու 12 փետրվարի 2019 թվականի «25.12.2014թ-ի թիվ 81 «Էջմիածին քաղաքային համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների գործնեությունը հաստատելու մասին» և 12.06.2015թ-ի թիվ 37 «Էջմիածին քաղաքային համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների գործնեությունը հաստատելու մասին» որոշումները ուժը կորցրած ճանաչելու և Էջմիածին քաղաքային համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակի, անվանմանու ձեվավորմաննոր կարգըհաստատելու մասին» թիվ 15 որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |