Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 29
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄՍԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի1-ին մասի 21-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ կետի, 64-րդ հոդվածի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշումը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 23.01.2023թ.-ի թիվ ԳՍ/30.1/1843-2023 գրությունը ու համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը `

Համայնքի ավագանին                                  

          ՈՐՈՇՈՒՄ   Է

1. Համաձայնություն տալ համայնքին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մրազ, Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Երևան-Արմավիր մայրուղի 16-17 կմ 4/7 հասցեում գտնվող, 0,002հա մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 04-002-0360-0005/, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը առանց մրցույթի, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, որպես Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 16+000 կմ հատվածում ավտոմոբիլային սռնիների անշարժ էլեկտրոնային կշեռքի կառուցման համար:

2. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի անհատույց (մշտական) օգտագործման պայմանագիր:

3.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner